Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) մաքսային ծառայողների՝ համապատասխան պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հինգ ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) պաշտոնին համապատասխան գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները.

3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները։

2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Կոմիտեի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները, անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը կոմիտեի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ կոմիտեի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված մաքսային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով ծառայողն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է կոմիտեի ղեկավարը:

9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է կոմիտեի ղեկավարը:

10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում է կոմիտեի ղեկավարը:

(8.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 9. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 10. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 11. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 12. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագրի (նկարագրի)` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

(12-րդ հոդվածը խմբ. 10.06.13 ՀՕ-69-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-424-Ն)

ՀՈԴՎԱԾ 14. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-424-Ն)

ՀՈԴՎԱԾ 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, իսկ մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով:

2. Մաքսային բոլոր ծառայողները կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան տարին մեկ անգամ։

3․ (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի։

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կոմիտեի ղեկավարը։

7. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

7.1. Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված մաքսային ծառայողի կատարողականի գնահատականը մաքսային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև մաքսային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա մաքսային ծառայողին տրվում է գնահատական: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է կոմիտեի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով կոմիտեի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքով երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու համար:

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց., խմբ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն, 16.12.21 ՀՕ-424-Ն, լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 16. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 17. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ

1. Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, կոմիտեի ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

4. Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

(17-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։