Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

Հոդված 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը

գործել է մինչև 2019-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է արտաքին գործերի նախարարության՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 3-9-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով՝ այդ պաշտոնները ներքին մրցույթով կամ արտամրցութային կարգով չհամալրվելու դեպքում:

2. Մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը, մրցույթի դրվող պաշտոնի նկարագիրը և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հրապարակվում են մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի դրված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխան մասնագիտություն և անհրաժեշտ աշխատանքային ստաժ ունեցողները:

4. Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։