Գլուխ 7 · ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 36. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը
Հոդված 36. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը
1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ներքին մրցույթ, ատեստավորում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:
2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: