Հոդված 17. Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը, լուծարումը և գործունեության կարգավորումը
Հոդված 17. Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը, լուծարումը և գործունեության կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ և պայմաններով:
2. Հյուպատոսական հիմնարկն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:
4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով: