Հոդված 9
Հոդված 9
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝
Բելառուսի Հանրապետության կողմից՝
Ղազախստանի Հանրապետության կողմից՝
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի
Տրանսպորտային միջոցների թույլատրելի եզրաչափերը
(մետր)
Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները Տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարությունը
Միակի տրանսպորտային միջոցներ 12
Կցորդներ 12
Ավտոգնացքներ 20
Երկսռնի ավտոբուսներ 13.5
Ավտոբուսներ՝ 2-ից ավելի սռնիով 15
Միակցված ավտոբուսներ 18.75
Տրանսպորտային միջոցի եզրաչափի հետևի կետից դուրս ցցված բեռի երկարությունը չպետք է գերազանցի 2
Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները Տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնությունը
Բոլոր տրանսպորտային միջոցները 2.55
Տրանսպորտային միջոցների իզոթերմային թափքերը 2.6
Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները Տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրությունը
Բոլոր տրանսպորտային միջոցները 4
Ծանոթագրություններ՝ 1. Տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի եզրաչափերը ներառում են հանովի թափքերի և բեռների համար տարայի, այդ թվում՝ բեռնարկղերի չափսերը, և չեն ներառում ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման և պահպանման ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների կախովի սարքավորումների չափսերը: 2. Երկարությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները՝ հողմապակու մաքրման և ողողման սարքվածքները,
առջևի ու հետևի գրանցման համարանիշների ցուցատախտակները և պետհամարանիշների տեղադրման համար կառուցվածքային տարրերը,
մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը, վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը, լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները, արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ, դիտման օժանդակ միջոցները,
դեպի ներքին այրման շարժիչի ներթող համակարգ օդառքի սարքվածքները,
ապամոնտաժվող թափքերի համար սևեռապնդման սարքվածքները,
ոտնատեղերը և բռնաձողերը,
էլաստիկ բուֆերային սարքվածքները կամ համանման սարքավորումները, շարժման դիրքում վերհան հարթակները, թեքահարթակները և համանման սարքավորումները, որոնք եզրաչափերը չեն ավելացնում 300 մմ-ից ավելի՝ պայմանով, որ տրանսպորտային միջոցի բեռնունակությունը չի մեծանում,
տրանսպորտային միջոցների կցման և քարշակման սարքվածքները, արտաթող համակարգի խողովակները,
հանովի սփոյլերները,
տրանսպորտային միջոցների հոսանընդունիչները՝ հպումային ցանցից էլեկտրասնմամբ,
արտաքին արևապաշտպան հովարները։
3. Լայնությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.
մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը,
վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը, դողերում ճնշումը հսկելու սարքվածքները․
անիվների տակից ցրցայտման պաշտպանիչ համակարգի ցցված ճկուն մասերը,
М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների՝ շարժման դիրքում մուտքի թեքահարթակները, շարժման դիրքում վերհան հարթակները և համանման սարքավորումները՝ պայմանով, որ այդ սարքվածքները տրանսպորտային միջոցի կողային մակերևույթից, 10 մմ-ից ավելի չեն ցցվում, և թեքահարթակների՝ դեպի առաջ ու հետ ուղղված անկյունային եզրերն ունեն 5 մմ-ից ոչ պակաս կլորացման շառավիղներ,
ընդ որում, մնացած եզրերի կլորացման շառավիղները պետք է լինեն 2,5 մմ-ից ոչ պակաս,
արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ, դիտման օժանդակ միջոցները,
հավաքվող ոտնատեղերը,
լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները,
դողերի կողային պատերի ձևախախտվող մասը՝ անմիջապես մակերևույթի հետ հպման կետի վերևում։
4. Բարձրությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.
ալեհավաքները,
հոսանահանները կամ հոսանընդունիչները՝ բարձրացված դիրքում։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի
Տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները
Տրանսպորտային միջոցի տիպը կամ տրանսպորտային միջոցների համակցությունները, սռնիների քանակը և դիրքը Տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը (տոննա)
Միակի ավտոմեքենաներ
երկսռնի 18
եռասռնի 25
քառասռնի 32
5 և ավելի սռնի ունեցող 38
Միակի ավտոբուսներ
երկսռնի 18
եռասռնի 25
քառասռնի 32
Միակցված ավտոբուսներ
եռասռնի 28
քառասռնի 36
5 և ավելի սռնի ունեցող 40
Ավտոգնացքներ
եռասռնի 28
քառասռնի 36
5 սռնի ունեցող 40
6 և ավելի սռնի ունեցող 44
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի
Սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածները
Տրանսպորտային միջոցի սռնիների դիրքը* Մոտեցված սռնիների միջև եղած հեռավորությունը (մետր) Անվավոր տրանսպորտային միջոցի սռնու** թույլատրելի բեռնվածությունը, (տոննա)
Միակի սռնի 2,5-ից ավելի՝ 10,5(11,5)
Մոտեցված կրկնակի սռնիների խումբ մինչև 1-ը (ներառյալ) 11,5(12,5)
1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ) 14(16)
1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ) 17(18)
1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ) 18(20)
Մոտեցված եռակի սռնիների խումբ մինչև 1-ը (ներառյալ) 17(18)
1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ) 20 (21)
1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ) 23,5 (24)
1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ) 25 (26)
3-ից ավելի սռնիով մոտեցված սռնիների խումբ (սռնու վրա 2-ից ոչ ավելի միադող կամ երկդող անիվներ) մինչև 1-ը (ներառյալ) 5,5 (6)
1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ) 6,5 (7)
1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ) 7,5 (8)
1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ) 8,5 (9)
2 և ավելի սռնիով մոտեցված
սռնիների խումբ (սռնու վրա 4
(ներառյալ) և ավելի միադող
կամ երկդող անիվներ) մինչև 1-ը (ներառյալ) 11
1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ) 12
1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ) 14
1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ) 16
* Միակի սռնի՝ տրանսպորտային միջոցի՝ մյուս ամենամոտ սռնուց 2,5 մետրից ավելի հեռավորության վրա տեղադրված սռնի:
Մոտեցված սռնիների խումբ՝ սայլակի մեջ կառուցվածքապես միավորված և (կամ) չմիավորված, ամենամոտ սռնիների միջև մինչև 2,5 մետր (ներառյալ) հեռավորությամբ խմբավորված սռնիներ:
** Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար՝ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածը:
Ծանոթագրություններ. 1. Առանց փակագծերի բերված են միադող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ մեկ դող ունեցող անիվ), փակագծերում՝ երկդող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ երկու դող ունեցող անիվ):
2. Իրենց կազմում միադող և երկդող անիվներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբերը հարկավոր է դիտարկել որպես իրենց կազմում միադող անիվներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբեր:
3. Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար սռնու թույլատրելի բեռնվածությունը որոշվում է սռնիների խմբի թույլատրելի բեռնվածությունը խմբում սռնիների համապատասխան քանակի վրա բաժանելու միջոցով՝ բացառությամբ սույն ծանոթագրությունների 4-րդ կետում նշված դեպքերի:
4. Թույլատրվում է մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար սռնիների բեռնվածության անհամաչափ բաշխում, եթե սռնիների խմբի բեռնվածությունը չի գերազանցում սռնիների համապատասխան խմբի թույլատրելի բեռնվածությունը և սռնիների խմբում յուրաքանչյուր սռնու բեռնվածությունը չի գերազանցում միադող կամ երկդող անիվներով համապատասխան միակի սռնու թույլատրելի բեռնվածությունը:
5. Սռնիների խմբերում սռնիների միջև հեռավորությունների տարբեր արժեքների դեպքում սռնիների միջև յուրաքանչյուր հեռավորության տրվում է թվաբանական միջինացման եղանակով ստացված արժեք (խմբում սռնիների միջև բոլոր հեռավորությունների գումարները բաժանվում են խմբում սռնիների միջև հեռավորությունների քանակի վրա):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: