Հոդված 2
Հոդված 2.
Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության և ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):
Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից:
(2-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53, 30.11.94 ՀՕ-126, 23.10.95 ՀՕ-9, փոփ. 02.12.96 ՀՕ-88)