Գլուխ 2 · ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 3
Հոդված 3.
Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքների ներմուծման արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի):
(3-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53, խմբ. 02.12.96 ՀՕ-88)