Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Այն ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում, 2001 թվականի հուլիսի 11-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 11-ից: