Հոդված 9
Հոդված 9
Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով Հանձնաժողովին իրավունք է վերապահվում ստեղծել ժամանակավոր և մշտական մարմիններ, օրինակ` ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր:
Հանձնաժողովը կորոշի մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Նշված մարմիններն իրենց գործունեությունը կիրականացնեն Հանձնաժողովի կողմից հավանություն ստացած ծրագրի և որոշումների համաձայն: