Հոդված 2
Հոդված 2
Հանձնաժողովի նպատակներն են.
քննարկել հարցեր, որոնք կծագեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի իրագործման ընթացքում,
ուսումնասիրել առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, նախապատրաստել առաջարկներ վերոհիշյալ համաձայնագրերի բարեհաջող իրականացման համար, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի հաստատմանը ներկայացնել առաջարկներ նշված բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիների, ինչպես նաև առևտրի, տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր լուծելու նպատակով: