Հոդված 4
Հոդված 4
Հանձնաժողովը նիստեր կգումարի երկու տարին մեկ անգամ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետներում, կամ ավելի հաճախ՝ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հաջորդաբար Հայաստանում և Հնդկաստանում՝ ընդունող Կողմի Հանձնաժողովի նախագահի նախագահությամբ:
Հանձնաժողովը իր նիստերը կանցկացնի Հանձնաժողովի նախագահների միջև համաձայնեցված աշխատանքային ծրագրի համաձայն:
Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև յուրաքանչյուր Կողմից պահանջվող թվով խորհրդատուներ և փորձագետներ: