Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Համաձայնագրի Հոդված 1-ի իրագործման նպատակով, Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում՝

- գյուղատնտեսական մշակաբույսերի, պտղատու ծառերի (ներառյալ տոհմական և ցեղական արտադրության տեսակների և ազնվական տեսակների), ինչպես նաև երկու երկրներում օգտագործվող կարևորագույն սերմերի, տնկիների և սերմերի արտադրության տեխնոլոգիայի բնագավառում տեղեկատվություն և փորձի փոխանակում,

- բուսական արտադրության ուսումնասիրությունների բնագավառում փորձի փոխանակում,

- բույսերի հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրներ ներմուծվող գյուղատնտեսական մթերքների նկատմամբ կիրառվող օրենսդրության և ստուգման կանոնների մասին տեղեկատվության փոխանակում,

- գյուղատնտեսական մեխանիզացիայի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում,

- ոռոգման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման և ջրերի օգտագործման մասին փորձի փոխանակում,

- անասնապահության, անասնապահական արտադրանքի ուսումնասիրությունների և կերարտադրության բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակում,

- հիվանդությունների տարածման կանխարգելման մասին երկու երկրներում հրատարակվող տեղեկագրերի և ձեռնարկների փոխանակում,

- անասնապահական ստուգումների, միջոցառումների, համաճարակների դեմ պայքարի, ինչպես նաև պատվաստուկների, անասնապահական դեղերի արտադրության և լաբորատոր ախտորոշումների բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,

- գյուղատնտեսական հողերի օգտագործման, այն դասակարգելու, բարենորոգելու և պարարտացնելու բնագավառում փորձի փոխանակում,

- գյուղատնտեսական, բուսական և կենդանական ծագման արտադրանքի վաճառքի, արտադրական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։