Հոդված 7
Հոդված 7
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Ստորագրվել է Դամասկոս քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ից: