Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի միջպետական ընթացակարգի կատարումը հաստատող վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 3 տարի ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ մյուս կողմին չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագիրը, անգամ նրա գործողության դադարումից հետո, կկիրառվի ցանկացած չավարտված գործարքի համար, որը կնքվել է նրա գործողության ընթացքում:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 17-ից: