Հոդված 5
Հոդված 5
Կողմերը խրախուսում և հեշտացնում են համագործակցությունը իրենց իրավաբանական անձերի միջև այն հարցերում, որոնք ընդգրկված են սույն Համաձայնագրի գործողության ոլորտում:
Համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի՝ համատեղ ծրագրերը (նախագծերը) հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության փոխանակում չի իրականացվում:
Տեղեկությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի համաձայն կամ ստացվում է նրա կատարման արդյունքում, եթե Կողմերից մեկի կողմից դիտարկվում է զգայուն կամ գաղտնի, ապա ստույգ որոշվում և նշվում է:
Զգայուն կամ գաղտնի տեղեկության հետ վերաբերմունքը իրականացվում է տեղեկություն ստացող Կողմ պետության օրենսդրության համաձայն, և այդ տեղեկությունը առանց այդպիսի տեղեկություն փոխանցող Կողմի գրավոր թույլտվության չի բացահայտվում կամ փոխանցվում որևէ երրորդ Կողմի, որը չի մասնակցում սույն Համաձայնագրի կատարմանը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես այն տեղեկության հետ, որը հանդիսանում է ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:
Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:
Կողմերը, իրենց ազգային օրենսդրության համաձայն, ապահովում են սույն Համաձայնագրի համաձայն փոխանցվող կամ նոր ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանություն և բաշխում: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և բաշխման հարցերը կարգավորվում են Կողմերի կազմակերպությունների միջև համագործակցության կոնկրետ ուղղություններով կնքված պայմանագրերով և/կամ կոնտրակտներով:
Կողմերը սույն Համաձայնագրի դրույթները չեն օգտագործում առևտրական առավելություններ ստանալու կամ մյուս Կողմի առևտրական կապերում դժվարություններ ստեղծելու նպատակներով:
Կողմերը համագործակցում են իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխման հետ կապված հարցերում: