Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նախատեսված համագործակցությունը իրականացվում է հետևյալ կերպ.
համատեղ ծրագրերի ու նախագծերի պլանավորմամբ և մշակմամբ,
ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման համար մշտական գործող երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմամբ,
համաձայն Կողմ պետությունների գործող օրենսդրության՝ երկու Կողմերի կազմակերպությունների միջև պայմանագրերի և/կամ կոնտրակտների կնքմամբ,
գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և վերապատրաստման փոխադարձ օգնության կազմակերպմամբ,
փորձագետների փոխանակմամբ,
հետազոտական, տեխնոլոգիական, տնտեսական և ղեկավարման հիմնահարցերի վերաբերյալ փոխադարձ խորհրդատվությամբ,
տեղեկության փոխանակմամբ,
Կողմերի համաձայնությամբ՝ համագործակցության այլ ձևերի օգտագործմամբ,
գիտատեխնիկական մշակումների և արտադրանքի պատրաստման իրականացման համար ներդրողների միջոցների որոնմամբ և ներգրավմամբ,
արտասահմանյան ներդրումներով ձեռնարկությունների ստեղծմամբ: