Հոդված 3
Հոդված 3
Համագործակցությունը, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի առարկան, ծառայում է միայն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, և չի օգտագործվում միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար:
Համագործակցության իրականացման ընթացքում Կողմերը պետք է ղեկավարվեն հետևյալով.
միջուկային արտահանումը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է՝ համաձայն Կողմ պետությունների այն պարտավորությունների, որոնք բխում են «Միջուկային զենքի չտարածման մասին» 1968 թվականի հուլիսի 1-ի Պայմանագրից, միջուկային արտահանման մատակարարների խմբերի ղեկավարող սկզբունքներից և այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմ պետությունները:
Կողմերը պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը և կրկնակի օգտագործման տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրած ցանկացած կրկնօրինակները միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում:
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նախնական թույլատվություն խնդրել մյուս Կողմից միջուկային գործունեության ցանկացած այլ բնագավառում այդ առարկաները օգտագործելու համար: Կողմերը կտեղեկացնեն միմյանց նշված գուծունեության մասին:
Կողմերից յուրաքանչյուրը չի վերաարտահանի այդ առարկանները երրորդ երկրներ առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության: