Հոդված 1
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտուրը իրականացվում է առանց ազատ առևտրի ռեժիմից հանումների, բացառությամբ.
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպման պահին գործող արտահանման տուրքի, լիցենզավորման և քվոտավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության գործողության տակ ընկնող ապրանքների,
սույն Արձանագրության հավելվածում նշված Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության մաքսային տարածք ներկրվող ապրանքների, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպում անցկացնելու պահին Կողմերի պետություններում գործող՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման լիցենզավորման և քվոտավորման մասին օրենսդրության գործողության տակ ընկնող ապրանքների: