Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը կազմակերպում են երկկողմ գիտաժողովներ, համաժողովներ և սեմինարներ իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով: Կողմերը կանոնավոր կերպով բանակցություններ և խորհրդատվություններ կանցկացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերով: Սույն Համաձայնագրով նախատեսված՝ Կողմերի համագործակցության շրջանակներում հանդիպումները կարող են անցկացվել Կողմերի արդարադատության նախարարների, նախարարների տեղակալների կամ վարչության պետերի, ինչպես նաև մասնագետների միջև: Կողմերը փոխադարձության հիմունքներով կսահմանեն հանդիպումների օրակարգը, ժամկետները և վայրը, բանակցությունների և խորհրդատվությունների մակարդակը:

Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձության հիմունքներով միմյանց կաջակցեն կադրերի պատրաստման գործում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։