Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.
տեղեկատվական գործակալություն - Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան ձևավորված և գործող կազմակերպություն, որը կանոնավոր կերպով զբաղվում է տեղեկատվական նյութեր հավաքելով և տարածելով.
ազգային տեղեկատվական գործակալություն - Կողմի կենտրոնական պետական տեղեկատվական գործակալություն.
ազգային տեղեկատվական գործակալությունների նյութեր - տեղեկատվական գործակալությունների միջոցով փոխանցվող տեղեկատվական արտադրանք.
տեղեկատվական արդյունք - օգտագործողների տեղեկատվական պահանջմունքները բավարարելու համար նախատեսված ազգային տեղեկատվական գործակալությունների գործունեության նյութականացված արդյունք.
տեղեկատվական ծառայություններ - ազգային տեղեկատվական գործակալությունների կողմից իր օգտագործողներին տրամադրվող ծառայություններ.
միջպետական տեղեկատվական փոխանակում - Կողմերի կողմից տեղեկատվական արտադրանքի փոխանցում և ստացում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների փոխադարձաբար մատուցում: