Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կնպաստեն ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի հոսքի ավելացմանը, նրանց մասնագիտական կապերի ամրապնդմանը, նրանց միջև նյութերի արդյունավետ և ազատ փոխանակման բարենպաստ պայմանների ստեղծմանը, նրանց կողմից արտադրվող տեղեկատվական արտադրանքի իրացմանը:
Կողմերը ազգային տեղեկատվական գործակալություններին կաջակցեն միջպետական տեղեկատվական փոխանակումների համար օգտագործվող տեղեկատվական և հեռուստահաղորդակցական համակարգերի օպտիմալ մոդելների մշակման ու շահագործման գործում: