Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերն ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման ժամանակ առաջնորդվում են հետևյալ հիմնական սկզբունքներով`

գնահատման կառուցողականություն և նյութերի հավաստիություն, որը նպաստում է Կողմերի տարածքներում բնակվող ժողովուրդների միջև բազմակողմանի կապերի ամրապնդմանն ու փոխըմբռնման ուղիների որոնմանը.

Համագործակցության ինքնիշխան պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների, գործընթացների և երևույթների գնահատման մեջ միտումնավորության անթույլատրելիություն.

ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների ազգային կամ դավանական զգացմունքները վիրավորող հրապարակումների, տեղեկատվական հաղորդագրությունների և այլ նյութերի մերժում.

Կողմերի ազգային օրենսդրության պահանջներին հակասող կամ նրանց անվտանգությանը սպառնացող գործողությունների հրահրման անթույլատրելիություն.

օբյեկտիվություն և իրադարձությունների բազմակողմանի լուսաբանում, հասարակությանը բազմազան տեղեկատվության մատչելիության տրամադրում, որը թույլ կտա յուրաքանչյուրին համոզվել փաստերի հավաստիության մեջ և օբյեկտիվորեն գնահատել իրադարձությունները.

հարգանք ինչպես յուրաքանչյուր Կողմի, այնպես էլ ընդհանրապես Կողմերի շահերի նկատմամբ, բոլոր սոցիալական խմբերի և շերտերի միջև համաձայնության հաստատման ուղղվածություն.

մարդկության ընդհանուր ժառանգության տարրերի՝ մշակույթների բազմազանության հավասարություն և դրա նկատմամբ հարգանք.

տեղեկատվության և կարծիքների արտահայտման ազատության իրականացում, որոնք կազմում եմ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բաղկացուցիչ մասը.

փոխադարձ հարգանք և փոխըմբռնում մարդու իրավունքների զարգացման, բոլոր մարդկանց և բոլոր ազգերի իրավահավասարության, տնտեսական և սոցիալական առաջընթացի նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։