Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Ստորագրելու, ընդունման, հաստատման, միանալու փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:

2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատու է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:

3. Նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ Կողմը կարող է հրաժարվել` այդ մասին ծանուցում ուղարկելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Հրաժարման մասին ծանուցումը ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։