Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Կոնվենցիայի դրույթների նկատմամբ Պետություններից մեկի վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Կողմն այլ կերպ է հայտարարում ստորագրման, ընդունման, հաստատման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս:

2. Ցանկացած պետություն կարող է ստորագրելու, ընդունման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.

ա) չընդունել 1-ին գլուխը,

բ) չընդունել 2-րդ գլուխը կամ այն ընդունել միայն որոշ հանցագործությունների տարատեսակների մասով, որոնք նշված են 2-րդ հոդվածում,

գ) չընդունել 3-րդ գլուխը կամ ընդունել միայն 3-րդ հոդվածի 1-ին կետը,

դ) չընդունել 4-րդ գլուխը,

ե) չընդունել 5-րդ գլուխը:

3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն կատարած հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:

4. Պայմանավորվող կողմը, որ սույն Արձանագրության նկատմամբ կիրառել է Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ կատարված վերապահումը կամ վերապահում է կատարել Արձանագրության որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ որևէ այլ Պայմանավորվող կողմ կիրառի այդ դրույթը, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Կողմը կիրառի խնդրո առարկա դրույթն այն չափով, որ չափով ինքն է ընդունել:

5. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։