Հոդված 12
Հոդված 12
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին ծանուցում է`
ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,
բ) վավերագիրը, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու մասին,
գ) սույն Արձանագրության 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն` Արձանագրության ուժի մեջ մտնելու տվյալների մասին,
դ) 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
ե) 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
զ) 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վերապահումների մասին,
է) 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` որևէ վերապահումից հրաժարվելու մասին,
ը) 11-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և հրաժարումն ուժի մեջ մտնելու տվյալների մասին:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1978 թվականի մարտի 17-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 17-ից: