Հոդված 3
Հոդված 3
Կոնվենցիան լրացվում է հետևյալ դրույթներով.
«Ամբաստանյալի բացակայությամբ կայացված վճիռներ»
1. Եթե մի Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով իրեն հանձնել անձին` վերջինիս նկատմամբ ի կատար ածելու համար պատիժ կամ կալանք, որը նշանակվել է նրա բացակայության պայմաններում կայացված դատավճռով, ապա Հայցվող կողմը կարող է հրաժարվել այդ նպատակով անձին հանձնելուց, եթե, համարում է, որ վճռին հանգեցնող վարույթում չեն ապահովվել պաշտպանական նվազագույն իրավունքները, որոնք ճանաչվում են պատշաճ կերպով, յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել: Այսուհանդերձ, հանձնումը թույլատրվում է, եթե Հայցող կողմը տալիս է երաշխիք, որը բավարար է` երաշխավորելու պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության իրականացումը` ապահովելով նրա պաշտպանության իրավունքը: Այս որոշումը Հայցող կողմին լիազորում է կամ ի կատար ածել կայացված դատավճիռը, եթե դատապարտված անձը չի առարկում, կամ, եթե առարկում է, վարույթ իրականացնել հանձնված անձի նկատմամբ:
2. Երբ հայցվող Կողմը տեղեկացնում է անձին, որի հանձնումը հայցվել էր իր բացակայությամբ կայացված դատավճռից ելնելով, Հայցող կողմը չի համարի դա որպես պաշտոնական ծանուցում տվյալ պետության քրեական դատավարության նպատակների առումով:
Գ լ ու խ 4