Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացումը, ընդունումը կամ հաստատումը ծանուցող երրորդ փաստաթուղթն ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող՝ ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան: