Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Կոնվենցիային`

ա/ յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ/ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ տալու մասին,

գ/ 9-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին,

դ/ 2-րդ հոդվածի 2-րդ կետի կամ 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ե/ 11-րդ հոդվածի համաձայն ստացված ցանկացած ծանուցման և չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրվա մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Մադրիդում 1980 թվականի մայիսի 21-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային:

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։