Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար անդրսահմանային համագործակցություն նշանակում է` ցանկացած համաձայնեցված գործողություն՝ ուղղված հարևան համայնքների կամ իշխանությունների միջև հարաբերությունների ուժեղացմանն ու զարգացմանը, որոնք գտնվում են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի իրավազորության ներքո, ցանկացած համաձայնագրի ու պայմանավորվածության կնքում` վերոհիշյալ նպատակներին հասնելու համար: Անդրսահմանային համագործակցությունը իրականացվում է տարածքային համայնքների կամ իշխանությունների այն լիազորությունների շրջանակներում, որոնք սահմանված են Կողմերի ներպետական օրենսդրությամբ: Սույն Կոնվենցիան չի ազդում այսպիսի լիազորությունների բնույթի և սահմանների վրա:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «տարածքային համայնքներ կամ իշխանություններ» հասկացությունը նշանակում է` համայնքներ, իշխանություններ կամ մարմիններ, որոնք իրականացնում են յուրաքանչյուր պետության ներքին օրենսդրությամբ իրենց համար սահմանված տեղական և տարածքային գործառույթներ և այդպիսին են համարվում յուրաքանչյուր պետության օրենսդրության համապատասխան: Այսուհանդերձ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Կոնվենցիան ստորագրելիս կամ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հետագա ծանուցմամբ կարող է նշել այն համայնքները, իշխանությունները, մարմինները, որոնց սուբյեկտները կամ ձևերը կարող են ներառվել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտ կամ այդ ոլորտում բացառվել: