Հոդված 8
Հոդված 8
1. Պայմանավորվող կողմերը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին են փոխանցում 3-րդ հոդվածով նախատեսված համաձայնագրերի ու պայմանավորվածությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
2. Մեկ կամ ավելի Պայմանավորվող կողմերի առաջադրած ցանկացած առաջարկություն, սույն Կոնվենցիայի կամ մոդելային համաձայնագրերն ու պայմանավորվածությունները լրացնելու կամ ընդլայնելու նպատակով, ուղարկվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարը այն կփոխանցի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, որը կորոշի, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել: