Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Արձանագրությունը բաց է Շրջանակային կոնվենցիան ստորագրած պետությունների ստորագրման համար, որոնք կարող են Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով.
ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` հետագայում վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու պայմանով:
2. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունը առանց վավերացման, ընդունման, հաստատման պայմանի կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու, եթե այն արդեն ի պահ չի հանձնվել կամ միաժամանակ ի պահ չի հանձնում Շրջանակային կոնվենցիայի՝ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը:
3. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը պետք է ի պահ հանձնվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: