Հոդված 5
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը կարող են, եթե նրանց ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս, որոշել, որ անդրսահմանային համագործակցության մարմինը հանդիսանա հանրային իրավունքի սուբյեկտ, և Պայմանավորվող կողմերի իրավական համակարգում նրա կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն օժտված լինի նույն իրավական ուժով և հետևանքներով, որոնցով այն օժտված կլիներ, եթե կատարված լիներ համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից:
2. Անուամենայանիվ, համաձայնագիրը կարող է նախատեսել, որ դա վերաբերում է միայն տարածքային համայնքներին և իշխանություններին, որոնք համաձայնագիրը կնքել են այդպիսի միջոցառումներ իրականացնելու համար` հատկապես, երբ միջոցառումները կարող են ազդել անհատների իրավունքներին, ազատություններին և շահերին: Բացի այդ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է նախատեսել, որ ընդհանուր լիազորությունները չեն կարող վերապահվել անդրսահմանային համագործակցության մարմնին, և որ այդ մարմինը չպետք է իրավասու լինի իրականացնելու ընդհանուր կիրառման ենթակա միջոցառումներ: