Հոդված 14
Հոդված 14
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Արձանագրությանը`
ա) 8-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերի կատարած յուրաքանչյուր հայտարարության մասին,
բ) յուրաքանչյուր ստորագրման մասին,
գ) վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ տալու մասին,
դ) 11-րդ ու 12-րդ հոդվածների համաձայն՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին,
ե) սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր այլ միջոցառման, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1995 թվականի նոյեմբերի 9-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Արձանագրությանը:
*Համաձայն Լրացուցիչ արձանագրության 8-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ նա կկիրառի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները:
**Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 1-ից: