Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Այն դեպքում, երբ անդրսահմանային համագործակցության մարմինն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, այդպիսի կարգավիճակը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է նրա նստավայրը: Մյուս Պայմանավորվող կողմերը, որոնք ունեն անդրսահմանային համաձայնագրի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներ կամ իշխանություններ, ճանաչում են մարմնի իրավաբանական անձի կարգավիճակը իրենց ազգային օրենսդրության համաձայն:

2. Անդրսահմանային համագործակցության մարմինն իրականացնում է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իր նպատակին համապատասխան իրեն տրված լիազորությունները տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսպիսով`

ա) անդրսահմանային համագործակցության մարմնի գործողությունները կարգավորվում են իր կանոնադրությամբ և նստավայր երկրի օրենսդրությամբ,

բ) անդրսահմանային համագործակցության մարմինը, այնուամենայնիվ, իրավասու չէ կատարելու այնպիսի միջոցառումներ, որոնք ենթակա են ընդհանուր կիրառման կամ կարող են ազդել անհատների իրավունքների և ազատությունների վրա,

գ) անդրսահմանային համագործակցության մարմինը ֆինանսավորվում է տարածքային համայնքների կամ իշխանությունների բյուջեներից: Այն իրավասու չէ սահմանելու հարկային բնույթի վճարներ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է եկամուտներ ստանալ տարածքային համայնքներին կամ իշխանություններին, սպառողներին կամ երրորդ անձանց ծառայություններ մատուցելու դիմաց,

դ) անդրսահմանային համագործակցության մարմինն ունի ամենամյա հաստատված բյուջե և կազմում է հաշվեկշռային հաշիվ, որը հաստատվում է համաձայնագրի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներից կամ իշխանություններից անկախ աուդիտորների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։