Հոդված 6
Հոդված 6
1. Տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից անդրսահմանային համագործակցության համաձայնագրի հիման վրա իրականացվող միջոցառումները ենթակա են նույն վերահսկողությանը, ինչպիսին նախատեսում է յուրաքանչյուր Կողմի օրենսդրությունը` համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների առումով:
2. Համաձայնագրի հիման վրա ստեղծված անդրսահմանային համագործակցության մարմնի իրականացրած միջոցառումները ենթակա են վերահսկողության մարմնի նստավայր պետության օրենսդրության համաձայն` հաշվի առնելով նաև այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների շահերը: Անդրսահմանային համագործակցության մարմինը կատարում է այն պետությունների իշխանությունների տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումները, որին պատկանում են տարածքային համայնքները կամ իշխանությունները: Պայմանավորվող կողմերի վերահսկիչ մարմինները կփորձեն հաստատել համակարգման և տեղեկատվության փոխանակման համապատասխան միջոցներ:
3. 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված մարմնի իրականացրած միջոցառումները ենթակա են նույն վերահսկողությանը, ինչպիսին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը նախատեսում է համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների առումով: