Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Փոփոխություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Փոփոխություն

A. Ներածության կետեր

1. Արձանագրության ներածության 6-րդ կետը փոխարինվում է հետևյալով.

«Վճռականությամբ լի՝ պահպանելու օզոնային շերտը, նախաձեռնելով նախազգուշական միջոցներ՝ անաչառ կերպով հսկելու այն քայքայող նյութերի ընդհանուր համաշխարհային արտանետումները, առաջնային նպատակով հասնելու համար նրանց ոչնչացմանը՝ հիմնված գիտական մտքի զարգացումների վրա, հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական նկատառումները և նկատի ունենալով, զարգացման հետ կապված, զարգացող երկրների կարիքները»:

2. Արձանագրության ներածության 7-րդ կետը փոխարինվում է հետևյալով.

«Ընդունելով, որ պահանջվում է հատուկ նախապատրաստում զարգացող երկրների կարիքները ապահովելու համար, ներառելով լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ապահովումը և մուտքը դեպի համապատասխան տեխնոլոգիաներ, հաշվի առնելով, որ կարելի է կանխագուշակել միջոցների ծավալը և ֆոնդերը, ենթադրվում է զգալի տարբերություն համաշխարհային հնարավորությունում՝ լուծելու համար գիտականորեն հաստատված՝ օզոնի քայքայման և նրա վնասակար ազդեցությունների խնդիրը»:

3. Արձանագրության ներածության 9-րդ կետը փոխարինվում է հետևյալով.

«Հաշվի առնելով միջազգային համագործակցությանը աջակցելու կարևորությունը տեխնոլոգիայի այլընտրանքային տարբերակների հետազոտման, կատարելագործման ու փոխադրման մեջ, որոնք վերաբերում են օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումների հսկմանն ու կրճատմանը, նկատի ունենալով, մասնավորապես, զարգացող երկրների պահանջները»:

B. Հոդված 1. Սահմանումներ

1. Արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետը փոխարինվում է հետևյալ կետով.

«4. «Կարգավորվող նյութ» նշանակում է՝ սույն Արձանագրության Ա հավելվածում կամ Բ հավելվածում զետեղված նյութ, որը գործում է ինքնուրույն կամ խառնուրդում: Այն պարունակում է ցանկացած նմանատիպ նյութի իզոմերներ, բացառությամբ այն նյութերի, որոնք նշված են համապատասխան հավելվածում, սակայն չի վերաբերում ցանկացած հսկվող նյութի կամ խառնուրդի, որը հանդիսանում է բաղադրիչ մաս պատրաստի արտադրանքում՝ ունեցող այլ ձև, քան տարողությունը՝ կիրառվող այդ նյութը փոխադրելու կամ պահելու համար»:

2. Արձանագրության 1-ին հոդվածի 5-րդ կետը փոխարինվում է հետևյալ կետով.

«5. «Արտադրություն» նշանակում է՝ արտադրված կարգավորվող նյութերի քանակը, բացառությամբ այն քանակի, որը ոչնչանում է Կողմերի կողմից հաստատված տեխնոլոգիաների միջոցով, և բացառությամբ այն քանակի, որն ամբողջությամբ օգտագործվում է որպես արդյունաբերական հումք քիմիական նյութերի արտադրության համար: Հաշվառված և կրկնակի օգտագործման ենթարկված նյութերի քանակը չի կարող համարվել «արտադրություն»:

3. Արձանագրության 1-ին հոդվածին ավելացվում է հետևյալ կետը.

«9. «Փոխադրելի նյութ» նշանակում է՝ Արձանագրության C հավելվածում զետեղված նյութ, որը գործում է ինքնուրույն կամ խառնուրդում: Այն պարունակում է ցանկացած նման նյութի իզոմերներ, բացառությամբ այն նյութերի, որոնք թվարկված են C հավելվածում, սակայն չի վերաբերում ցանկացած նման նյութի կամ խառնուրդի, որը հանդիսանում է բաղադրիչ մաս պատրաստի արտադրանքում՝ ունեցող այլ ձև, քան տարողությունը՝ կիրառվող այդ նյութը փոխադրելու կամ պահելու համար»:

C. Հոդված 2, կետ 5-րդ

Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետը փոխարինվում է հետևյալ կետով.

«5. Ցանկացած Կողմ կարող է մեկ կամ ավելի կարգավորման ժամանակաընթացքում փոխանցել որևէ այլ Կողմի 2A-ից 2E հոդվածներում զետեղված արտադրության իր հաշվարկային մակարդակի ցանկացած չափը՝ ապահովելով, որ Կողմերի արտադրության ընդհանուր համակցված հաշվարկային մակարդակը, որը վերաբերում է կարգավորվող նյութերի ցանկացած խմբին, չի գերազանցի այդ հոդվածներում նշված արտադրության սահմանները՝ նախատեսված այդ խմբի համար: Արտադրանքի նման փոխանցման մասին քարտուղարությանը տեղեկացնում է յուրաքանչյուր շահագրգիռ Կողմի` հայտնելով նման փոխանցման ժամկետները և այն ժամանակամիջոցը, որի ընթացքում այն կիրառում է»:

D. Հոդված 2, կետ 6-րդ

2-րդ հոդվածի 6-րդ կետում առաջին անգամ հիշատակվող «կարգավորվող նյութեր» բառերից հետո պետք է ավելացվեն հետևյալ բառերը.

«հավելված A կամ հավելված B»:

E. Հոդված 2, կետ 8a

Արձանագրության 2-րդ հոդվածի 8a կետում «սույն հոդվածը» բառերից հետո պետք է ավելացնել հետևյալ բառերը.

«և 2A-ից 2E հոդվածներ»:

F. Հոդված 2, կետ 9a i

Արձանագրության 2-րդ հոդվածի 9a i կետում հետևյալ բառերը պետք է ավելացվեն «հավելված A» բառերից հետո.

«և/կամ հավելված B»:

G. Հոդված 2, կետ 9a ii

Արձանագրության 2-րդ հոդվածի 9a ii կետից պետք է հանվեն հետևյալ բառերը.

«համեմատությամբ 1986թ. մակարդակների»:

H. Հոդված 2, կետ 9cՇ

Արձանագրության 2-րդ հոդվածի 9c կետից պետք է հանել հետևյալ բառերը.

«ներկայացնելով Կողմերի կողմից կարգավորվող նյութերի ընդհանուր գործածության առնվազն 50%-ը»

և փոխարինել.

«ներկայացնելով 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող՝ քվեարկությանը ներկա գտնվող ու մասնակցող Կողմերի մեծամասնությունը և այդ կետի ներքո չգործող Կողմերի մեծամասնությունը, որոնք ներկա են գտնվում և մասնակցում են քվեարկությանը»:

I. Հոդված 2, կետ 10b

Արձանագրության 2-րդ հոդվածի 10b կետը հանել: 2-րդ հոդվածի 10a կետը դառնում է 10-րդ կետը:

J. Հոդված 2, կետ 11

Արձանագրության 2-րդ հոդվածի 11-րդ կետում «սույն հոդված» բառերից հետո պետք է ավելացվեն հետևյալ բառերը.

«և 2A-ից 2E հոդվածներ»:

K. Հոդված 2C. Ամբողջությամբ հալոգենացված այլ ՔՖԱ-ներ

Հետևյալ կետերը պետք է ավելացվեն Արձանագրությանը՝ որպես հոդված 2C.

«Հոդված 2C. Ամբողջությամբ հալոգենացված այլ ՔՖԱ-ներ

1. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ, սկսած 1993 թ. հունվարի 1-ից, տասներկու ամսվա համար և ամեն հաջորդող տասներկուամսյա ժամանակաընթացքում B հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի օգտագործման հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 80%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այս նյութերից մեկ կամ մի քանիսը, միևնույն ժամանակահատվածի համար երաշխավորում է, որ նյութերի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. արտադրության իր հաշվարկային մակարդակի 80%-ը: Այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրանց արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10-ը տոկոսի չափով:

2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ, սկսած 1997թ. հունվարի 1-ից, տասներկուամսյա ժամանակահատվածում և ամեն հաջորդող տասներկու ամսվա ընթացքում B հավելվածի I խմբում զետեղված կարգավորվող նյութերի օգտագործման հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 50%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այս նյութերից մեկ կամ մի քանիսը, այդ ժամանակաշրջանի համար երաշխավորում է, որ նյութերի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. արտադրության իր հաշվարկային մակարդակի 50%-ը: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրանց արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10-ը տոկոսի չափով:

3. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2000թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակաշրջանում B հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի օգտագործման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այս նյութերից մեկը կամ մի քանիսը, պետք է միևնույն ժամանակաշրջանում երաշխավորի, որ նյութերի արտադրության իր հաշվարկային մակարդակը չի գերազանցում զրոն: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրանց արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 50%-ի չափով»:

L. Հոդված 2D. Ածխածնի տետրաքլորիդ

Հետևյալ կետերը պետք է ավելացվեն Արձանագրությանը՝ որպես հոդված 2D.

«Հոդված 2D. Ածխածնի տետրաքլորիդ

1. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 1995թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում B հավելվածի II խմբի կարգավորվող նյութի օգտագործման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 50%-ը: Նյութ արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակաշրջանում երաշխավորում է, որ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. արտադրության իր հաշվարկային մակարդակի 50%: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10%-ի չափով:

2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2000թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում B հավելվածի II խմբի կարգավորվող նյութի օգտագործման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Այդ նյութն արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակաշրջանում երաշխավորում է, որ տվյալ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 50%-ի չափով:

M. Հոդված 2E. 1,1,1- եռաքլորէթան (մեթիլ քլորոֆորմ)

Հետևյալ կետերը պետք է ավելացվեն Արձանագրությանը՝ որպես հոդված 2E.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։