Հոդված 2. E. 1,1,1- եռաքլորէթան (մեթիլ քլորոֆորմ)
Հոդված 2E. 1,1,1- եռաքլորէթան (մեթիլ քլորոֆորմ)
1. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 1993թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում B հավելվածի III խմբի կարգավորվող նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակը: Այդ նյութը արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակահատվածներում երաշխավորում է, որ տվյալ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. արտադրության իր հաշվարկային մակարդակը: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10%-ի չափով:
2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 1995թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածներում B հավելվածի III խմբի կարգավորվող նյութի օգտագործման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 70%-ը: Տվյալ նյութը արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակահատվածներում երաշխավորում է, որ տվյալ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 70%-ը: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10%-ի չափով:
3. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածում, սկսած 2000թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում B հավելվածի III խմբի կարգավորվող նյութի օգտագործման իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. օգտագործման իր հաշվարկային մակարդակի 30%-ը: Այդ նյութը արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակահատվածներում երաշխավորում է, որ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը տարեկան չի գերազանցի 1989թ. արտադրության իր հաշվարկային մակարդակի 30%-ը: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 10%-ի չափով:
4. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է, որ տասներկուամսյա ժամանակահատվածի համար, սկսած 2005թ. հունվարի 1-ից, և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում B հավելվածի III խմբի կարգավորվող նյութի օգտագործման իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Այդ նյութը արտադրող յուրաքանչյուր Կողմ միևնույն ժամանակահատվածներում երաշխավորում է, որ այդ նյութի արտադրության իր հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի հիմնական ներքին պահանջները բավարարելու համար դրա հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը 1989թ. արտադրության իրենց հաշվարկային մակարդակի մինչև 15%-ի չափով:
5. 1992թ. Կողմերը կվերանայեն կրճատումների ավելի արագ ժամանակացույցի հավանականությունը այն բանի հետ, որը ներկայացված է այս հոդվածում:
N. Հոդված 3. Կարգավորվող մակարդակների հաշվարկումը
1. Արձանագրության 3-րդ հոդվածում «հոդված 2» բառերից հետո պետք է ավելացնել հետևյալը.
«2A-ից 2E»:
2. Հետևյալ բառերը պետք է ավելացվեն Արձանագրության 3-րդ հոդվածի` ամեն անգամ հանդիպող «հավելված A» բառերից հետո.
«կամ B հավելված»:
O. Հոդված 4. Առևտրի կարգավորումը ոչ Կողմ երկրների հետ
1. 4-րդ հոդվածի 1-5-րդ կետերը փոխարինվում են հետևյալ կետերով.
«1. Սկսած 1990թ. հունվարի 1-ից՝ յուրաքանչյուր Կողմ արգելում է A հավելվածում թվարկված կարգավորվող նյութերի ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
1. bis. Սույն կետի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ արգելում է B հավելվածում թվարկված կարգավորվող նյութերի ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
2. Սկսած 1993թ. հունվարի 1-ից՝ յուրաքանչյուր Կողմ արգելում է A հավելվածում թվարկված ցանկացած նյութի արտահանումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր:
2. bis. Սույն կետի ուժի մեջ մտնելու ամսաթվից մեկ տարի անց յուրաքանչյուր Կողմ արգելում է B հավելվածում թվարկված կարգավորվող նյութերի արտահանումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր:
3. 1992թ. հունվարի 1-ին Կողմերը, հետևելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերին, մի հավելվածում կմշակեն այն արտադրանքների ցանկը, որոնք պարունակում են A հավելվածում թվարկված կարգավորվող նյութեր: Այն Կողմերը, որոնք դեմ չեն եղել հավելվածի այդ ընթացակարգերին, պետք է արգելեն, այդ հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նման ապրանքների ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
3. bis. Սույն կետի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ երեք տարվա ընթացքում, Կողմերը, հետևելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերին, կկազմեն, որպես հավելված, այն ապրանքների ցանկը, որոնք պարունակում են B հավելվածում թվարկված կարգավորվող նյութերը: Այն Կողմերը, որոնք դեմ չեն եղել հավելվածի այդ ընթացակարգերին, պետք է հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արգելեն այդ ապրանքների ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
4. 1994 թ. հունվարի 1-ին Կողմերը պետք է որոշեն արգելման և սահմանափակման իրագործումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող երկրներից, A հավելվածում թվարկված կարգավորվող նյութերով արտադրված, բայց ոչ պարունակելի արտադրանքի ներմուծումը: Եթե որոշման ընդունումը իրագործելի է, Կողմերը, հետևելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերին, կազմում են, որպես հավելված, նման արտադրանքների ցանկ: Այն Կողմերը, որոնք դեմ չեն եղել այս գործողությունների հավելվածին, պետք է այդ հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արգելեն այդ արտադրանքների ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
4. bis. Սույն կետի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ հինգ տարվա ընթացքում, Կողմերը պետք է որոշեն արգելման և սահմանափակման իրագործումը այն երկրներից, որոնք չեն հանդիսանում սույն Արձանագրության կողմ, B հավելվածում թվարկված կարգավորվող նյութերով, բայց ոչ նրանց պարունակությամբ արտադրված արտադրանքների ներմուծումը: Եթե որոշման ընդունումը իրագործելի է, Կողմերը, հետևելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ընթացակարգերին, կազմում են, որպես հավելված, նման արտադրանքների ցանկ: Այն Կողմերը, որոնք դեմ չեն եղել հավելվածին, համաձայն այդ ընթացակարգերի` արգելում են կամ սահմանափակում, հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ արտադրանքների ներմուծումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած երկրից:
5. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է հնարավորին չափով խրախուսել կարգավորվող նյութերի արտադրման և օգտագործման տեխնոլոգիաների արտահանումը սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:
2. Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետը փոխարինվում է հետևյալ կետով.
«8. Չնայած սույն հոդվածի դրույթներին՝ ներմուծումը, որին վերաբերում են 1-ին, 1-ին bis, 3-րդ, 3-րդ bis, 4-րդ և 4-րդ bis կետերը, և արտահանումը, որին վերաբերում են 2-րդ և 2-րդ bis կետերը, կարող են թույլ տրվել սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող երկրներից կամ ցանկացած նման երկիր, եթե Կողմերի Հանդիպումը որոշում է, որ նա լիովին կատարում է 2-րդ հոդվածի, 2A-ից 2E հոդվածների և սույն հոդվածի պայմանները և ներկայացրել է տվյալներ դրա վերաբերյալ, ինչպես նշված է 7-րդ հոդվածում»:
3. Արձանագրության 4-րդ հոդվածին ավելանում է հետևյալ կետը՝ որպես 9-րդ կետ:
«9. Սույն հոդվածի նպատակների համար «Սույն Արձանագրությանը Կողմ չհանդիսացող երկիր» հասկացությունը ենթադրում է, ցանկացած առանձին կարգավորվող նյութի նկատմամբ, պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, որը չի համաձայնել պարտավորված լինել այդ նյութի նկատմամբ գործող կարգավորման միջոցներով»:
P. Հոդված 5. Զարգացող երկրների հատուկ վիճակը
Արձանագրության 5-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալով.
1. Ցանկացած Կողմ հանդիսացող զարգացող երկիր, որի A հավելվածի կարգավորվող նյութերի օգտագործման տարեկան հաշվարկային մակարդակը ավելի քիչ է, քան յուրաքանչյուր անձին ընկնող 0.3 կգ-ը, դրա համար Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվով կամ ցանկացած հաջորդող ժամանակ, մինչ 1999թ. հունվարի 1-ը, իրավունք է վերապահում իր ներքին պահանջները բավարարելու նպատակով տասը տարով հետաձգել իր համաձայնությունը կարգավորվող միջոցների կապակցությամբ՝ նախատեսված 2A-ից 2E հոդվածներում:
2. Այնուամենայնիվ, ցանկացած Կողմ, որը գործում է սույն հոդվածի 1-ին կետի ներքո, չպետք է գերազանցի A հավելվածում նշված կարգավորվող նյութերի օգտագործման տարեկան հաշվարկային մակարդակը յուրաքանչյուր անձին ընկնող 0.3 կգ-ից և ոչ էլ B հավելվածում նշված կարգավորվող նյութերի օգտագործման տարեկան հաշվարկային մակարդակը յուրաքանչյուր անձին ընկնող 0.2 կգ-ից:
3. Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող ցանկացած Կողմ, իրագործելով 2A-ից 2E հոդվածներում ներկայացված կարգավորվող միջոցները, իրեն իրավունք է վերապահում` օգտագործելու.
ա) կարգավորվող նյութերի համար. նշված A հավելվածում կամ 1995-1997թթ. ներառյալ ժամանակամիջոցի համար օգտագործման միջին տարեկան հաշվարկային մակարդակը կամ յուրաքանչյուր անձին ընկնող 0.3 կգ օգտագործման հաշվարկային մակարդակը՝ կախված նրանից, թե որ մակարդակն է համարվում ցածր, որպես հիմք կարգավորվող միջոցներին հետևելու օրինաչափության հաստատմանը,
բ) կարգավորվող նյութերի համար. նշված B հավելվածում կամ 1998-2000թթ. ներառյալ ժամանակամիջոցի համար օգտագործման միջին տարեկան հաշվարկային մակարդակը կամ յուրաքանչյուր անձին ընկնող 0.2 կգ օգտագործման հաշվարկային մակարդակը՝ կախված նրանից, թե որ մակարդակն է համարվում ցածր, որպես հիմք կարգավորվող միջոցներին հետևելու օրինաչափության հաստատմանը:
4. Եթե սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը ցանկացած ժամանակ, մինչև 2A-ից 2E հոդվածներում նախատեսված կարգավորման միջոցների պարտավորությունները դառնան կիրառելի իր համար, գտնում է անհնարին՝ ձեռք բերելու կարգավորվող նյութերի համապատասխան մատակարարումը, նա կարող է դրա մասին տեղեկացնել քարտուղարությանը: Քարտուղարությունը անհապաղ հանձնում է այդ տեղեկագրի պատճենը Կողմերին, որոնք կվերանայեն գործը իրենց հաջորդ Հանդիպմանը և կորոշեն համապատասխան միջոցառման նախաձեռնման մասին:
5. Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի պարտավորությունները իրականացնելու համար 2A-ից 2E հոդվածներում ներկայացված կարգավորման միջոցները և դրանց իրականացումը իրենց կողմից կախված կլինի ֆինանսական համագործակցության արդյունավետ իրականացումից՝ համաձայն 10-րդ հոդվածի, և փոխադրել սարքավորումները՝ համաձայն 10A հոդվածի:
6. Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է քարտուղարությանը գրավոր տեղեկացնել, որ, նախաձեռնելով բոլոր գործնական քայլերը, անհնար է իրականացնել ցանկացած կամ բոլոր պարտավորությունները՝ շարադրված 2A-ից 2E հոդվածներում, 10-րդ և 10A հոդվածների անբավարար իրականացման պատճառով: Քարտուղարությունը անհապաղ փոխանցում է այդ տեղեկագրի պատճենը Կողմերին, որոնք կվերանայեն գործը իրենց հաջորդ Հանդիպմանը՝ տալով համապատասխան ճանաչում սույն հոդվածի 5-րդ կետին, և որոշում կընդունեն համապատասխան միջոցառումների ձեռնարկման մասին:
7. Կողմերի տեղեկացման և Հանդիպման միջև ընկած ժամանակաընթացքում, որի ժամանակ պետք է ընդունվեն որոշումներ, որոնք վերաբերում են 6-րդ կետի անհրաժեշտ միջոցառումներին, կամ ցանկացած հետագա ժամանակաընթացքում տեղեկացվող Կողմին Կողմերի Հանդիպման որոշմամբ չեն ձեռնարկվում ընթացակարգեր` վերաբերող անհետևողականությանը, նշված 8-րդ հոդվածում:
8. Կողմերի Հանդիպումը ոչ ուշ, քան 1995թ. կանցկացնի սույն հոդվածի 1-ի կետի ներքո գործող Կողմերի իրավիճակի վերանայում, ներառելով ֆինանսական համագործակցության արդյունավետ իրականացումը և տեխնոլոգիայի փոխանցումը իրենց, և կանցկացնի ցանկացած վերստուգում, որը կարող է անհրաժեշտ համարվել կարգավորման միջոցների ժամանակացույցի նկատմամբ՝ կիրառելի այդ Կողմերի համար:
9. Սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերում ներկայացված Կողմերի որոշումները ընդունվում են համաձայն նույն գործընթացի՝ կիրառվող որոշումների ընդունման համար՝ ըստ 10-րդ հոդվածի:
Q. Հոդված 6. Հսկման միջոցների գնահատումն ու վերանայումը
Արձանագրության 6-րդ հոդվածում «հոդված 2» բառերից հետո ավելացվում են հետևյալ բառերը.
«2A-ից 2E հոդվածներում և C հավելվածի I խմբի փոխադրելի նյութերի արտադրմանը, ներմուծմանը և արտահանմանը վերաբերող իրավիճակը»:
R. Հոդված 7. Տվյալների մասին հաշվետվություն
Արձանագրության 7-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալով.
1. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը Կողմ դառնալուց երեք ամսվա ընթացքում ներկայացնում է A հավելվածի յուրաքանչյուր կարգավորվող նյութի՝ իր արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալները 1986թ. համար կամ նման բնույթի լավագույն հնարավոր գնահատումները, եթե փաստացի տվյալներ չկան:
2. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է B հավելվածի կարգավորվող նյութերից յուրաքանչյուրի արտադրության, ներմուծման և արտահանման և C հավելվածի I խմբի փոխադրելի նյութերից յուրաքանչյուրի վիճակագրական տվյալները 1989թ. համար կամ նման բնույթի լավագույն հնարավոր գնահատումները, եթե փաստացի տվյալները բացակայում են, ոչ ուշ, քան երեք ամիս անց այն ամսաթվից, երբ Արձանագրության պայմանները՝ վերաբերող B հավելվածի նյութերին, այդ Կողմի համար մտնում են ուժի մեջ:
3. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ իր տարեկան արտադրության (ինչպես նկարագրված է 1-ին հոդվածի 5-րդ կետում) և առանձին.
- արդյունաբերական հումքի համար օգտագործված ծավալները,
- Կողմերի հաստատած տեխնոլոգիաներով ոչնչացված ծավալները,
- Կողմ և ոչ Կողմ երկրների ներմուծումները և արտահանումները, համապատասխանորեն, յուրաքանչյուր հսկվող նյութի՝ զետեղված A և B հավելվածներում, ինչպես նաև C հավելվածի I խումբ փոխադրելի նյութերի` այն տարվա համար, որի ընթացքում B հավելվածի նյութերին վերաբերող պայմանները ուժի մեջ են մտել այդ Կողմի համար և հաջորդող յուրաքանչյուր տարվա համար: Տվյալները ուղարկվում են ոչ ուշ, քան ինը ամիս առաջ այն տարվա ավարտից, որին վերաբերում են:
4. Այն Կողմերի համար, որոնք գործում են 2-րդ հոդվածի 8a կետի պայմաններին համապատասխան, սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում շարադրված պահանջների համաձայն, ներմուծումների և արտահանումների վիճակագրական տվյալները պետք է բավարարվեն, եթե տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային շահագրգիռ կազմակերպությունը ներկայացնի ներմուծման և արտահանման տվյալներ կազմակերպության և պետությունների միջև, որոնք չեն հանդիսանում այդ կազմակերպության անդամներ:
S. Հոդված 9. Հետազոտում, զարգացում, հասարակության իրազեկություն և տեղեկության փոխանակում
Արձանագրության 9-րդ հոդվածի 1a կետը փոխարինվում է հետևյալով.
«a) ամենակատարելագործված տեխնոլոգիաները՝ բարելավելու կարգավորվող և փոխադրելի նյութերի անվտանգ պահման, վերականգնման, վերամշակման կամ ոչնչացման կամ էլ այլ կերպ նրանց արտանետումների կրճատման»:
T. Հոդված 10. Ֆինանսական մեխանիզմ
Արձանագրության 10-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալով.