Հոդված 10. Ֆինանսական մեխանիզմ
Հոդված 10. Ֆինանսական մեխանիզմ
1. Կողմերը ֆինանսական և տեխնիկական համագործակցության ապահովման նպատակով հաստատում են մեխանիզմ՝ ներառելով տեխնոլոգիաների փոխանցումը այն Կողմերին, որոնք գործում են սույն Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո՝ հնարավոր դարձնելու համար իրենց համապատասխանությունը Արձանագրության 2A-ից 2E հոդվածներում զետեղված կարգավորման միջոցներին:
Մեխանիզմը, որին ուղղված ներդրումները կլինեն լրացուցիչ այդ կետի ներքո գործող Կողմերի այլ ֆինանսական փոխանցումներին, ծածկում են այդ Կողմերի բոլոր համաձայնեցված լրացուցիչ ծախսերը՝ հնարավոր դարձնելու համար նրանց համապատասխանությունը Արձանագրության հսկման միջոցներին: Լրացուցիչ ծախսերի մոտավոր դասակարգման ցանկը որոշվում է Կողմերի Հանդիպմանը:
2. 1-ին կետի ներքո հաստատված մեխանիզմը ներառում է Բազմակողմ ֆոնդը: Այն կարող է նաև ընդգրկել բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ համագործակցության այլ միջոցներ:
3. Բազմակողմ Ֆոնդը.
a) հիմնվելով դրամական նպաստի և արտոնությունների վրա և համաձայն Կողմերի կողմից հաստատված օրինաչափության, փակում է համաձայնեցված լրացուցիչ ծախսերը,
b) ֆինանսավորում է միջնորդային մեխանիզմի գործարքները`
(i) աջակցելու Կողմերին, որոնք գործում են 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո, երկրներում հատուկ հետազոտությունների և այլ տեխնիկական համագործակցության միջոցով հաստատել իրենց պահանջները համագործակցության համար,
(ii) աջակցել տեխնիկական համագործակցությանը՝ բավարարելու համար այդ առաջացած պահանջները,
(iii) տարածել, համաձայն 9-րդ հոդվածի, տեղեկություն ու համապատասխան նյութեր և կազմակերպել սեմինարներ, ուսուցողական դասընթացներ և այլ առնչվող գործողություններ՝ հօգուտ Կողմերի, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, և
(iv) աջակցել և դիտանցել այլ բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանը Կողմերի հետ, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, և
(v) ֆինանսավորել Բազմակողմ ֆոնդի քարտուղարական ծառայությունները և այլ` առնչվող աջակցման ծախսերը:
4. Բազմակողմ ֆոնդը գործում է այն Կողմերի ղեկավարության ներքո, որոնք որոշում են նրա քաղաքականության ընդհանուր ուղղությունները:
5. Կողմերը հաստատում են Գործադիր հանձնաժողով՝ զարգացնելու և դիտանցելու հատուկ հրատապ քաղաքականությունների, ուղեցույցների և վարչական կարգավորումների իրականացումը՝ ներառելով միջոցների տնօրինումը՝ Բազմակողմ ֆոնդի նպատակներին հասնելու համար: Գործադիր հանձնաժողովը կատարում է իր առաջադրանքներն ու պարտավորությունները՝ համաձայն նշված տեխնիկական առաջադրանքների, որը կընդունվի Կողմերի համաձայնությամբ, համագործակցելով և աջակցություն ստանալով Վերականգնման և զարգացման միջազգային բանկից (Համաշխարհային բանկ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից կամ այլ համապատասխան գործակալություններից՝ կախված նրանց բնագավառի փորձից: Գործադիր հանձնաժողովի անդամները, որոնք ընտրվում են՝ հիմնվելով 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող և չգործող Կողմերի հավասարակշիռ ներկայացուցչությամբ, հաստատվում են Կողմերով:
6. Բազմակողմ ֆոնդը ֆինանսավորվում է 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո չգործող Կողմերի ներդրումներով, փոխարկելի արտարժույթով կամ, հատուկ դեպքերում, սպասարկումներով և/կամ պետական արտարժույթով` հիմնվելով ՄԱԿ-ի վճարային սանդղակի վրա: Խրախուսվում են այլ Կողմերի վճարները: Երկկողմ և, հատուկ դեպքերում, համաձայնեցված Կողմերի որոշմամբ՝ տարածաշրջանային համագործակցությունը կարող է, Կողմերի որոշմամբ, նշված օրինաչափության տոկոսայնությամբ և կայունությամբ ընդունվել որպես ներդրում Բազմակողմ ֆոնդ այն դեպքում, եթե նման համագործակցությունը նվազագույնը՝
a) ուղղակիորեն գործում է սույն Արձանագրության պայմաններին համաձայն,
b) ապահովում է լրացուցիչ ռեսուրսներ, և
c) փակում է համաձայնեցված լրացուցիչ ծախսերը:
7. Կողմերը հաստատում են Բազմակողմանի ֆոնդի ծրագրային բյուջեն յուրաքանչյուր դրամական ժամանակաշրջանում և որոշում են անհատական Կողմերի ներդրումների տոկոսային չափը:
8. Բազմակողմանի ֆոնդի միջոցները պետք է վճարվեն շահառու Կողմի համաձայնությամբ:
9. Կողմերի որոշումները սույն հոդվածի ներքո ընդունվում են, ըստ հնարավորության, միաձայն: Եթե միաձայնության գալու բոլոր ջանքերը սպառվում են, և միաձայնություն ձեռք չի բերվում, ապա որոշումները ընդունվում են քվեարկությանը ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների մեծամասնության երկու երրորդով, որոնք ներկայացնում են 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերի մեծամասնությունը և նաև այն Կողմերի քվեարկությանը ներկա գտնվող և մասնակցող մեծամասնությունը, որոնք չեն գործում 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո:
10. Սույն հոդվածում ներկայացված ֆինանսական մեխանիզմը չի խափանում ոչ մի հետագա համաձայնություն, որը կարող է մշակվել` լուծելու համար բնապահպանական այլ խնդիրներ:
U. Հոդված 10A. Տեխնոլոգիայի փոխանցումը
Հետևյալ հոդվածը պետք է ավելանա Արձանագրությանը՝ որպես 10A հոդված.