Հոդված 1
Հոդված 1
1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի դիվանագիտական վավեր անձնագիր, թույլատրվում է համապատասխան միջազգային կետերով մուտք գործել, դուրս գալ և տեղաշարժվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի:
2. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի վերոնշյալ անձնագիրը, թույլատրվում է գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում առավելագույնը 90 /իննսուն/ օր ժամկետով՝ պաշտոնական առաքելությամբ: Այս ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների կողմից՝ վերոնշյալ ժամկետով: