Հոդված 5
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը պետք է դիվանագիտական ուղիներով փոխանակեն վավերական դիվանագիտական անձնագրերի նմուշները սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ծանուցման հետ միասին:
2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը ձևափոխում է իր դիվանագիտական անձնագրերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նա պետք է մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով տրամադրի նման փաստաթղթերի նմուշները դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: