Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվան հաջորդող օրվանից 30 օր հետո, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցվի նման ծանուցում ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի օգոստոսի 28-ից: