Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները, ովքեր ունեն վավերական դիվանագիտական անձնագիր և հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք առանց մուտքի արտոնագրի, գտնվել այնտեղ իրենց ծառայության ողջ ընթացքում:

2. Սույն Համաձայնագրի 1-ին կետում շարադրված իրավունքները կիրառվում են նաև երկու երկրների այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մի Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներն են միջազգային կազմակերպություններում, որոնց գլխակայանները կամ առաքելությունները տեղակայված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կամ ովքեր իրականացնում են իրենց գործունեությունը նման միջազգային կազմակերպություններում և դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք են:

3. 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց ընտանիքների անդամները կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք առանց մուտքի արտոնագիր ստանալու, գտնվել այնտեղ իրենց ծառայության ողջ ընթացքում և մեկնել առանց առանձին թույլտվություն ստանալու, եթե իրենք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։