Հոդված 1
Հոդված 1
Կողմերը կզարգացնեն մշակույթի բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունը, մասնավորապես, կխրախուսեն.
թատերական, երաժշտական և ազգագրական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների փոխանակումները,
կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցությունը, մասնավորապես, ֆիլմերի փոխանակումները և համատեղ կինոարտադրությունը,
մասնակցությունը մյուս Կողմի կազմակերպած միջազգային փառատոներին,
գեղարվեստական ցուցահանդեսների և ժողովրդական արվեստի ցուցահանդեսների փոխանակումները:
Կողմերը փոխադարձաբար կանցկացնեն մշակույթի օրեր՝ Հայաստանում և Բելառուսում: