Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի կատարման իրականացումը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին:
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ պատասխանատու անձի, որը վերահսկում է սույն Համաձայնագրի կատարման ընթացքը:
Նշանակված պատասխանատու անձերը պետք է ունենան տարեկան առնվազն մեկ հանդիպում Հայաստանում կամ Տաջիկստանում՝ սույն Համաձայնագրի կատարման գործընթացը և յուրաքանչյուր հաջորդ տարվա գործունեության հատուկ պլանը քննարկելու համար: