Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ընթացքում սկսված, բայց դեռևս չավարտված ծրագրերի իրականացման վրա:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի նոյեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանաչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն ռուսերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 4-ից: