Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 18. Սահմանադրական դատարանի աշխատակազմը
Հոդված 18. Սահմանադրական դատարանի աշխատակազմը
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ` սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար:
2. Ծառայությունը սահմանադրական դատարանի աշխատակազմում Հայաստանի Հանրապետությունում նախատեսված պետական ծառայության հատուկ տեսակ է` դատական ծառայություն, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և սահմանադրական դատարանի կանոնակարգով:
3. Սահմանադրական դատարանի դատական ծառայողներին դասային աստիճաններ շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով: