Գլուխ 7 · ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 34. Դիմումի ապահովումը սահմանադրական դատարանի որոշմամբ
Հոդված 34. Դիմումի ապահովումը սահմանադրական դատարանի որոշմամբ
1. Գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար:
2. Վիճարկվող իրավական ակտի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ մասին հանրությունն անհապաղ իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցներով, իսկ համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով: