Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 50. Դատական նիստում կարգը խախտողների նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները

գործել է մինչև 2007-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 50. Դատական նիստում կարգը խախտողների նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները

1. Դատական նիստում կարգը խախտելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք` օրենքով սահմանված կարգով և չափով, կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Եթե դատավարության մասնակիցը և այլ անձինք սահմանադրական դատարանի նկատմամբ դրսևորում են անհարգալից վերաբերմունք, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը և դատարանի քննարկմանը դնել կարգազանց անձի հանդեպ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ իրավասու պետական մարմնին դիմելու հարցը: Այդ հարցով սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։