ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԳլուխ 10 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 32. Կենտրոնական բանկի մասնաճյուղերը
Հոդված 32. Կենտրոնական բանկի մասնաճյուղերը
1. Կենտրոնական բանկի մասնաճյուղերը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Կենտրոնական բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Կենտրոնական բանկի անունից և վերջինիս կողմից տրված լիազորությունների սահմաններում:
2. Կենտրոնական բանկի մասնաճյուղն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կանոնակարգը սահմանում է`
- մասնաճյուղի անվանումը,
- մասնաճյուղի գտնվելու վայրը,
- մասնաճյուղի ղեկավարների իրավասության շրջանակը, պատասխանատվությունը,
- մասնաճյուղի լիազորությունները, այդ թվում` նրա կողմից իրականցվող գործառնությունները,
- մասնաճյուղի պարտականությունները, պատասխանատվությունը,
- մասնաճյուղի գործունեության վերաբերյալ այլ դրույթներ: