ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԳլուխ 11 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 35. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները
Հոդված 35. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները նրա ներքին կառուցվածքային միավորներն են: Դրանք են`
- գլխավոր վարչություննեըր,
- վարչությունները,
- վարչությունների բաժինները,
- ինքնուրույն բաժինները,
- աշխատանքային խմբերը,
- մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:
2. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում և լուծարվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:
(35-րդ հոդվածը լրաց. 29.11.96 թիվ 61)